Մրցանակներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

2017-03-03

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը: «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք…

Հայ-ղազախական գիտակրթական համագործակցության համատեքստում

2017-03-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: 
Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթության և գիտության ոլորտներում հայ-ղազախական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, որոնց իրականացման համար` նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով առկա են իրավական բոլոր հիմքերը. գործում է երկու երկրների կրթության և գիտության…

Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2017-03-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի   գլխավորությամբ: 
Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից…

Կրթության էջ պետք է բացել կյանքի տարբեր փուլերում. Լ. Մկրտչյան

2017-03-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը, նախարարը նշել է, որ…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-03-02

Մարտի 2-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման  նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։