ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-02-22

Փետրվարի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2016  թվականի դեկտեմբերի 29-ի
N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրա­պետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և գնում­ների գործընթացը կազմակերպելու…

Կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

2017-02-22

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  նաև նախաձեռնության…

Գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին

2017-02-22

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: ԿԳ նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. ««Հանրակրթության մասին» ՀՀ…

Համագործակցության շրջանակն ընդլայնվում է

2017-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը  ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է  աջակցություն  Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆինանսական և քաղաքացիական կրթության  (ԺԿՄԻԿ) զարգացմանը: Կարևորելով համագործակցությունը՝  նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը փորձում է հնարավորինս…

Ներառականությունը պետք է դիտարկել ամբողջության մեջ. Լ. Մկրտչյան

2017-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է  «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի  և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի  գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մեր երկիրը բավականին ճանապարհ անցել…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։