Պարգևատրվեցին լավագույնները

2009-10-02

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես «Ուսուցչի օր»: Մանկավարժների մասնագիտական տոնի առթիվ մեր հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են հանդիսություններ և միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէ. կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար  հանրապետության մի շարք մանկավարժների այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարը Արմեն Աշոտյանը շնորհեց…

Խնդիրը որակյալ կրթություն ապահովելն է

2009-10-02

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական  Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հայ-իրանական  համագործակցության, մասնավորապես  հայաստանյան բուհերում  Իրանի Իսլամական Հանրապետության  ուսանողների  կրթության հետ կապված հարցեր: Դեսպանը ներկայացրեց ԻԻՀ կրթական համակարգը` նշելով որ Իրանի կառավարությունն ու  գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը…

Նախարարը` ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ

2009-10-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստ, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցը: Նիստին ներկա էին ֆեդերացիայի անդամները, հանրապետության բուհերի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչները, ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանի մարզային միության նախագահ, ֆեդերացիայի նախագահի տեղակալ Ռ. Ստեփանյանը, համաձայն կանոնակարգի, ներկայացրեց նախագահի…

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի կապակցությամբ

2009-10-02

Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Դարեր շարունակ հայ մարդն  ակնածանքով և խոնարհումով է արտասանել ուսուցիչ բառը, որի վեհությունը պայմանավորված է եղել յուրաքանչյուրիդ ամենօրյա աշխատանքով ու նվիրումով: Մեծ է Ձեր վաստակն ինչպես մեր սերունդների կրթման և դաստիարակման, այնպես էլ մեր հայրենիքի կայացման…

Ստուգումներ հանրապետության հատուկ դպրոցներում

2009-10-02

Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացները: Այդ նպատակով  սեպտեմբերի սկզբին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համագործակցության առաջարկով դիմել է միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` ստեղծել հանրային վերահսկողության խորհուրդ: Առաջարկին արձագանքել է շուրջ 25 կազմակերպություն:

Այսօր ՀՀ կրթության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։