ԷԴՄՈՒՆԴ ՄԱՍԿԻԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

2009-10-07

Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է, որն իրականացնում է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպությունը: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը…

Համագործակցության առաջարկն ընդունվեց

2009-10-06

Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացները: Այդ նպատակով ուսումնական տարվա սկզբին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համագործակցության առաջարկով դիմել էր քաղաքացիական հասարակության կառույցներին` ստեղծել հանրային վերահսկողության խորհուրդ և միանալ նախարարության ներուժին, որպեսզի համատեղ ուժերով բարձրացված խնդիրներին լուծումներ տրվեն:

Հասարակությունը` պայքարի առաջամարտիկ

2009-10-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես-Տրեխոյի հետ: Ծրագիրը տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրում ՀՀ քաղաքական և պետական կառույցներին` հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման գործում:

Էդուարդո Ֆլորես-Տրեխոն տեղեկացրեց, որ պետական կառավարման մարմինների, ինչպես…

Հանդիսությունները շարունակվում են

2009-10-03

Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ պաշտոնական արարողություն` նվիրված Ուսուցչի օրվան: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, պետական և հասարակական գործիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը նշեց, որ այս տոնը ևս մեկ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։