Նախարարը` ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ

2009-10-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստ, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցը: Նիստին ներկա էին ֆեդերացիայի անդամները, հանրապետության բուհերի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչները, ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանի մարզային միության նախագահ, ֆեդերացիայի նախագահի տեղակալ Ռ. Ստեփանյանը, համաձայն կանոնակարգի, ներկայացրեց նախագահի ընտրության կարգը: Ընտրության արդյունքում ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ստանձնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը` նախարարը նշեց, որ ի հեճուկս մի շարք խնդիրների` ֆինանսական, նյութատեխնիկական բազայի  բացակայություն և այլն, շատ ուրախալի է , որ ուսանողական սպորտում գրանցվում են հաջողություններ. այդ են վկայում վերջին Ունիվերսիադայի արդյունքները, որի ժամանակ բարձր ցուցանիշներ են արձանագրել հատկապես մարզային բուհերի ուսանողները: Ա. Աշոտյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է հանրապետությունում երիտասարդների առողջ ապրելակերպի և  ֆիզիկական կուլտուրայի զարգացման համար: Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրին բուհերում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման, ուսանողների հաճախելիության, ինչպես նաև նոր մարզագույքի ձեռքբերման հետ կապված հարցեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։