Մրցում էին լավագույնները
2009-09-17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունենցավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2003 թվականից սկսած կազմակերպում են այս մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով` մարզային…
Նախարարը հյուրընկալեց բարոնուհուն
2009-09-17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Մեծ Բրիտանիայի Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախարարը, ողջունելով հյուրին, իր երախտագիտությունը հայտնեց բարոնուհուն երկարամյա և հետևողական գործունեության համար` ի նպաստ հայ ժողովրդի հիմնախնդիրների միջազգայնացման, մասնավորապես, Արցախին ցուցաբերած բարոյական և նյութական մեծ աջակցության համար:
Նախարարը և տիկին…
Համակարգչային գիտելիքները պետք է լինեն համատարած
2009-09-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և «Սոֆթ Լայն» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Բելոուսովի գլխավորած պատվիրակություններին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Հայաստանում և Կասպերսկու Լաբորատորիայի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:
Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Կասպերսկու Լաբորատորիայի`…
Լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի մրցույթ
2009-09-16
Սեպտեմբերի 18-ին ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներին կմասնակցեն մանկավարժներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Ուսուցիչների հանրապետական մրցույթ
2009-09-16
Սեպտեմբերի 17-ին ժամը 14.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթը, որը կազմակերպում են Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: