«Կրթության որակ և համապատասխանություն» խորագրով կրթական համաժողով

2009-10-21

Հոկտեմբերի 22-ին, ժամը 945-ին «Կոնգրես» հյուրանոցում / հասցե` Իտալիայի փողոց 1/ կբացվի «Կրթության որակ և համապատասխանություն» խորագրով համաժողովը, որը կամփոփի համապատասխան վարկային առաջին ծրագիրը և կազդարարի երկրորդի մեկնարկը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության  գիտության նախարար Ա. Աշոտյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-10-21

Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Անանիա Հարությունյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի  N 1262-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո

2009-10-21

ՆԱԽԱԳԻԾ Համաձայն  « «Իրավական   ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  70-րդ  հոդվածի `
Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է`
1. Հայաստանի   Հանրապետության  կառավարության 2008  թվականի   հոկտեմբերի  23-ի    ««Հայաստանի  Հանրապետության  կառավարությանն   առընթեր  պետական գույքի  կառավարման   վարչության   աշխատակազմ» պետական  կառավարչական   հիմնարկին  գույք  հանձնելու  և  որպես  բնակելի  ֆոնդ  նվիրելու  մասին» N…

Սեմինար` նախարարության աշխատակիցների մասնակցությամբ

2009-10-20

Միջազգային հետազոտությունների և փոխանակումների «Այռեքս» կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր կազմակերպել էր սեմինար` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ վերջիններիս ներկայացվեց ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի Էդմոնդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս  բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մագիստրոսական ծրագրով ուսումը…

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2009-10-20

Ավստրիայի գիտության և հետազոտությունների նախարարությունը 2010-2011 ուսումնական տարվա համար արտասահմանյան ուսանողներին, շրջանավարտներին և երիտասարդ գիտնականներին տրամադրում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ: Դիմորդները կարող են անգլերեն կամ գերմաներեն լեզուներով գրանցվել կրթաթոշակների և դրամաշնորհների տվյալների ավստրիական բազայի www.grants.at կայքէջում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։