«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-09-30
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 144-րդ կետը:
2.Սույն…
Կրթություն բոլորի համար
2009-09-29
Ծաղկաձորում մեկնարկեց երկօրյա տարածաշրջանային համաժողով` «Կրթություն բոլորի համար` կրթության որակի բարձրացման և ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ» թեմայով: Համաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային գրասենյակը: Միջոցառման համակազմակերպիչներն են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:
Համաժողովին մասնակցում են 21…
Կայացավ նախարարին կից կոլեգիայի երկրորդ նիստը
2009-09-29
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին «ՀՀ կրթության զարգացման 2008-2015 թթ. պետական ծրագրի» նախագծի հիման վրա «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագիծ մշակելու մասին, «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի»…
«Ոսկե հուշամեդալ» բարերարին
2009-09-28
ՀՀ կրթության ոլորտում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրագործման համար «Գուլամերյան» կրթավճարային ծրագրի հիմնադիր, Հայ օգնության ֆոնդի բարերար Հարոլդ Գուլամերյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Պարգևը Հայ օգնության ֆոնդի խորհրդի անդամ Մայքլ Հարաթունյանին այսօր հանձնեց նախարար Ա. Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով կատարած մեծ աշխատանքի համար` նախարարը…
Երեխայի իրավունքների պաշտպանությունը` բարեփոխումների անկյունաքար
2009-09-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատուկ կրթության ոլորտում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված…