ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2009-10-14
Հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Վահե Ավագյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման և արձանագրային նախագծերը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2009-10-14
Նախագիծ
Արձանագրային
Հավանություն տալ` Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին` համաձայն հավելվածի:
Ազատ և հավասար մրցակցային պայմաններ
2009-10-14
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «LOGOS EXPO Center» ընկերության կազմակերպած «Կրթություն և կարիերա 2009» խորագրով 10-րդ հոբելյանական ցուցահանդեսն այսօր բացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք էր հղել կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Ավանդական դարձած այս միջոցառումը հետաքրքիր նախաձեռնություն…
Ֆրանսիական քաղաքականության և մշակույթի դեսպանը
2009-10-13
Բարձրագույն կրթության ֆրանսիական և եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման և մասնագիտական կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, կառավարման գիտությունների դոկտոր տիկին Անն-Մարի Շլոսերն այսօր պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հուշամեդալը ռեկտորին հանձնեց նախարար Արմեն Աշոտյանը:
Շնորհակալություն…
«Ոսկե հուշամեդալ» ռեկտորին
2009-10-12
Հոկտեմբերի 13-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Անն-Մարի Շլոսերին կպարգևատրի նախարարության «Ոսկե հուշամեդալով»: Հանդիսավոր արարողությանը կմասնակցի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: