Կրթության իրավունքն` առանց տարիքային սահմանափակման

2009-10-19

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «DVV Ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «Մեծահասակների կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ազդարարեցին մեծահասակների կրթության շաբաթի մեկնարկը, որը Հայաստանում նշվում է արդեն յոթերորդ անգամ: Շաբաթի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ հանրապետության երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և  Իջևանում` քաղաքացիական կրթության մեջ դպրոցների, հասարակական…

Գրքի շնորհանդես

2009-10-19

Հոկտեմբերի 19-ին, ժամը 1800-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և  «Մանկավարժական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում են «Խ.Աբովյանի մանկավարժական ժառանգության արժևորումը 21-րդ դարի ուսուցիչների տեսանկյունից» գրքի շնորհանդեսը` նվիրված Խ. Աբովյանի 200-ամյակին: Միջոցառմանը ներկա կլինի կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ կենտրոնում /հասցե…

ՋՈՆ ՍՄԻԹԻ ԱՆՎԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

2009-10-16

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և «Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը» հայտարարում են Ջոն Սմիթի անվան 2010թ. ծրագրի բաց մրցույթ: Հինգշաբաթյա ծրագրի մրցույթին կարող են  մասնակցել 25-40 տարեկան, քաղաքական ոլորտում, պետական կառավարման համակարգում, բիզնեսի, ԶԼՄ-ների կամ քաղաքացիական հասարակության բնագավառում աշխատող այն երիտասարդները, ովքեր ունեն ձեռքբերումներ կառավարման և հանրային ծառայությունների…

Նախարարն ընդունեց նահանգապետին

2009-10-15

ՀՀ  կրթության և գիտության նախարար  Ա. Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Խարկովի  նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության խնդիրներ: Նահանգապետ Արսեն Ավակովը, ներկայացնելով նահանգում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը, նշեց, որ Խարկովը համարվում է Ուկրաինայի խոշոր կրթական կենտրոններից մեկը. …

Քաղաքակրթությունների երկխոսություն

2009-10-14

Հոկտեմբերի 8-12-ը Հունաստանի Ռոդոս կղզում տեղի ունեցավ «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով ավանդական համաշխարհային հասարակական ֆորումը, որին հրավիրված էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ֆորումին մասնակցում էր շուրջ 600 պատվիրակ, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից երկրների քաղաքական, տնտեսական, հոգևոր և կրթամշակութային բնագավառները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։