Քաղաքացիական դաս

2009-11-05

«Հայաստանում տեղական ինքնակառավարման 10-օրյակ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 6-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների համար կկազմակերպվի քաղաքացիական դաս: Երևան քաղաքում դասերը կսկսվեն ժամը 1000-ին, իսկ մարզերում` ժամը 1100-ին:
Դասերը կվարեն երկրի քաղաքական ղեկավարներ, մարզային և համայնքային պաշտոնյաներ, ովքեր աշակերտներին կներկայացնեն պետության կառուցվածքը, իրավական դաշտը, ինչպես նաև կպատասխանեն աշակերտներին…

Համագործակցության հուշագիր

2009-11-05

Նոյեմբերի 6-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը կստորագրեն ՀՀ ԿԳՆ-ի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջև համագործակցության մասին հուշագիր:

Նախարարի այցը Մոնտենեգրո

2009-11-02

Հոկտեմբերի 27-29-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացավ Համաշխարհային բանկի (ՀԲ) հերթական համաժողովը` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի երկրների համար: Համաժողովին մասնակցում էին 31 երկրի, ինչպես նաև ՀԲ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման  կազմակերպության (ՏՀԶԿ), Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակից երկրների պատվիրակությունների կազմում էին կրթության նախարարներ, փոխնախարարներ, բուհերի…

«Ոսկե հուշամեդալ»` հայանպաստ գործունեության համար

2009-11-02

Հայանպաստ գործունեության համար Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերնար Կուլին այսօր պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Բ. Կուլին, հանդիսանալով «Հայաստանի եվրոպական բարեկամներ» ընկերության անդամ, հայագիտական թեմաներով չորս աշխատության հեղինակ է. ևս մեկ հոդված նախատեսվում է լույս ընծայել այս տարվա ավարտին:…

Հանրային քննարկում

2009-10-30

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան համատեղ կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության ծրագրով նախատեսված «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկում:

Բոլոր շահագրգիռ կողմերը, գիտական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալ փաստաթղթին…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։