Ի գիտություն միջազգային և հասարակական կազմակերպությունների

2009-10-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ս/թ նոյեմբերի 20-21-ը կազմակերպում է խորհրդաժողով` կրթության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նպատակն է համադասել տարբեր կազմակերպությունների կողմից կրթության բնագավառում նախաձեռնվող և իրականացվող ծրագրերը` դրանց արդյունավետության բարձրացման ակնկալիքով, ընդլայնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը կրթության զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում:

Համաժողովին…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-10-28

Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Վահան Աշոտի Բզնունուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

Պետական աջակցություն` «գերազանցության կենտրոններին»

2009-10-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` ՀԲ կրթության բնագավառի ղեկավար  Մ. Մուրթիին, ՀԲ կրթության ոլորտի թիմի ղեկավար  Մ. Մուլաթուին և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի ամփոփմանը և երկրորդ ծրագրի մեկնարկին վերաբերող մի…

Հայ առաքելական եկեղեցին` հայ դպրոցի պահապան

2009-10-22

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների 2009 թվականի  մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունըÖ‰ Արդեն 6-րդ անգամ կազմակերպվող այս մրցույթը Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության արդյունք է:

Ողջունելով…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։