Հոկտեմբերի 19-ին, ժամը 1800-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մանկավարժական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում են «Խ.Աբովյանի մանկավարժական ժառանգության արժևորումը 21-րդ դարի ուսուցիչների տեսանկյունից» գրքի շնորհանդեսը` նվիրված Խ. Աբովյանի 200-ամյակին: Միջոցառմանը ներկա կլինի կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ կենտրոնում /հասցե Կորյունի 19ա/:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։