Նախարարն ընդունեց նահանգապետին

2009-10-15

ՀՀ  կրթության և գիտության նախարար  Ա. Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Խարկովի  նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության խնդիրներ: Նահանգապետ Արսեն Ավակովը, ներկայացնելով նահանգում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը, նշեց, որ Խարկովը համարվում է Ուկրաինայի խոշոր կրթական կենտրոններից մեկը.  այնտեղ է սովորում աշխարհի 94 երկրի շուրջ 11 հազար ուսանող:
Խարկովի ազգային դեղագործական համալսարանի ռեկտոր Վալենտին Չերնիխը, ներկայացնելով բուհի գործունեությունը, նշեց, որ իրենց նպատակն է համագործակցել և հնարավորություն ստեղծել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակաման, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նախարար Ա. Աշոտյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը կրթության որակի ապահովումն է և պատրաստակամություն արտահայտեց աջակցել միջբուհական կապերի հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացման գործում: Նախարարը, ներկայացնելով մեր հանրապետությունում դեղագործական մասնագիտություններ պատրաստող բուհերը, առաջարկեց համագործակցել ԵՊԲՀ-ի և ԵՊՀ-ի հետ:
Հանդիպման ավարտին նահանգապետը նախարար Արմեն Աշոտյանին հրավիրեց Խարկով` տեղում ծանոթանալու կրթական համակարգին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։