Հայաստանը՝ Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի անդամ
2012-03-23
Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարտի 15-18-ը տեղի ունեցած Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովում Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան, որի նախագահը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ: Վերջին շրջանում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ակտիվ աշխատանքի շնորհիվ վեհաժողովը, որին մասնակցել են 44 երկրներ, …
Աշակերտը՝ դպրոցի լիիրավ սուբյեկտ
2012-03-23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա և հնարավոր համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես, նախադպրոցական, միջնակարգ և ներառական կրթության հետ կապված խնդիրները, որոնք վերջին տարիներին շարունակական բնույթ են կրում Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում:
ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ ԼԵԶՎԻ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2012-03-22
2012 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը Լոզենում /Բուլղարիա/ անց է կացվելու բուլղարերեն լեզվի և մշակույթի ամառային դասընթացներ, որոնք նախատեսված են բուլղարերեն լեզուն, գրականությունը, պատմությունը և մշակույթը ուսումնասիրող ուսանողների, դասավանդողների և հետազոտողների համար: Դասընթացների ընթացքում կազմակերպվելու են նաև ազգային երգի և պարի դասեր, ինչպես նաև այցեր Բուլղարիայի պատմահուշարձանային…
Երևանը՝ գրքի մայրաքաղաք
2012-03-21
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թվականին համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու նվիրված միջոցառումների շրջանակում Պրոմեթեյ բանկը «Հայ գիրք» գրախանութների ցանցի հետ համատեղ նախաձեռնում է հատուկ ծրագիր, որի նպատակն է հասանելի դարձնել հայ գիրքը հասարակության տարբեր խմբերին՝ դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և պարզապես ընթերցասերներին՝ աջակցելով ընթերցանությանը խրախուսելու և գիրքը արժևորելու ազգանվեր գործին: Ծրագրի…
Արդյունավետ նոր մեխանիզմներ
2012-03-21
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2012 թվականին Վայոց ձորի մարզի կրթության վարչությունում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:












