Ուսանողների 13-րդ հանրապետական մարզական խաղեր
2012-03-30
Ապրիլի 2-ին, ժամը 1400-ին Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում/Հ. Էմինի 123/ տեղի կունենա ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված ուսանողների 13-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ և ԼՂՀ բուհերի մարզական թիմերի մասնակցությամբ: Բացման արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
Գիտաժողով` աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ
2012-03-30
Ապրիլի 2-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա «Աուտիզմը Հայաստանում- ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար /Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ/
2012-03-30
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`…
Ծրագիրը կյանքի է կոչվելու՝ միանշանակ
2012-03-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի հետ, որոնց ՀՀ Նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել: Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շուրջ նրանք որոշակի…












