Քաղաքացիական դասը վարել է նախարարը
2012-03-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» և «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները:
Ողջունելով աշակերտներին՝ նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիվ…
Հանդիպում ԵՊՀ-ում
2012-03-26
Մարտի 27-ին, ժամը 1300-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնած հանդիպման…
Վախճանվել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը
2012-03-24
Մարտի 24-ին, կյանքի 62-րդ տարում վախճանվել է հայ անվանի հրաձիգ Զինաիդա Սիմոնյանը: Նա ԽՍՀՄ բազմակի չեմպիոն էր (1966-1985թթ.), Եվրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., 1976թ., 1979թ.), աշխարհի քառակի չեմպիոն (1974-1981թթ.): ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975թ.): 1996թ. աշխատում էր ՀՀ կրթության և գիտության նախարարության հրաձգության հանրապետական մասնագիտացված…
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2012-03-24
Թուրինի միջազգային վերապատրաստման կենտրոնը 2012 թվականին կազմակերպում է վերապատրաստման ծրագրեր «Հասարակական ծառայության բարեփոխումներ» և «Մասնակցություն աշխատանքային օրենսդրության մշակմանը» թեմաներով:
Ծրագրի մասնակցության արժեքի, ժամանակացույցի, և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.itcilo.org կայքէջը:
«Մեր հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլ
2012-03-23
Մարտի 24-ին, 1120-ին Ալավերդու կայարանից կմեկնարկի «Մեր հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնի մասնակիցների շրջագայությունը, որը կավարտվի Հաղպատի հոգևոր մշակութային կենտրոնում եզրափակիչ փուլի կազմակերպմամբ: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:












