«ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-03-28

ՆԱԽԱԳԻԾ  Հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության  2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն  որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է
1.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված  անշարժ գույքը`  համաձայն հավելվածի, 3 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել…

ԵՊՀ ուսանողները հավատում են հայկական ֆուտբոլի ապագային

2012-03-27

ԵՊՀ  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռոււբեն Հայրապետյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք վերաբերել են բացառապես հայկական…

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Ա. Նավասարդյանի ծննդյան 62-ամյակին

2012-03-27

Մարտի 28-ին, ժամը 1400-ին Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում  /Դավթաշեն 4-րդ թաղամաս/ տեղի կունենա ազգային-քաղաքական գործիչ, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 62-ամյակին նվիրված միջոցառում:  Ա. Նավասարդյանի անվան թանգարանի բացման արարողությանը և տոնական հուշ-ցերեկույթին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«CREATING THE FUTURE WE WANT» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2012-03-27

Ճապոնական The Goi Peace Foundation հասարակական կազմակերպությունը, UNESCO-ի գրասնեյակի հետ համատեղ, կազմակերպելում է երիտասարդ հեղինակների շարադրությունների 2012թ. միջազգային մրցույթ՝ «Creating the Future We Want»  խորագրով:
2011թ. մրցույթին մասնակցել են 140 երկրներից գրեթե 7000 դպրոցական և ուսանողական տաիրքի մասնակիցներ: Այս տարի մրցույթը հաղթած երիտասարդները նոյեմբերին կհրավիրվեն Ճապոնիա՝ մրցանակների…

169 հավակնորդ ստացել է հավաստագիր

2012-03-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2012 թվականի փետրվարի 28-ից մարտի 23-ն անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
  Հավաստագրման քննությանը մասնակցել է 217…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։