Աշխատանքի հրավեր Բոլոնիայի Քարտուղարության աշխատակազմում

2012-04-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ Բոլոնիայի Քարտուղարությունում ընդգրկվելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, կազմակերպչական հմտություններ (սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և համակարգում), գործարար նամակագրության հմտություններ, արդյունավետ թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցման հմտություններ, տեղեկացված են Եվրոպական բարձրագույն…

Աշխատանքի հրավեր Բոլոնիայի Քարտուղարության աշխատակազմում

2012-04-02

2012-2015թթ Բոլոնիայի Քարտուղարության գործառույթները կատարելու է Հայաստանը՝ որպես հաջորդ 2015թ-ի նախարարական գագաթաժողովի հյուրընկալող կողմ:
Բոլոնիայի քարտուղարությունը տեղեկատվություն է ապահովելու Բոլոնիայի գործընթացի զարգացումների վերաբերյալ, կազմակերպելու է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի և Բոլոնիայի խորհրդի աշխատանքները:Բոլոնիայի Քարտուղարությունում ընդգրկվելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ :

Աուտիզմի իրազեկման միջազգային օր

2012-04-02

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Աուտիզմը Հայաստանում- ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կարևորվել է աուտիզմի մասին տեղեկատվության հրապարակայնության…

Կստորագրվի համագործակցության համաձայնագիր

2012-04-02

Ապրիլի 3-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կստորագրեն համագործակցության համաձայնագիր:

Բոլոնիայի գործընթացը Հայաստանում

2012-04-02

ՀՀ կրթության և գիտության նախարարության տրամադրած դրամաշնորհային նախագծի միջոցներով Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի կողմից տպագրվել է «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» վերնագրով զեկույցը: Զեկույցը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։