«ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1079-Ն

2012-03-20

ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել  արհեստագործական և միջին մասնագիտական կրթության  պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

«Սիրե´ք պոետի գույները» խորագրով սեմինար մանկավարժների համար

2012-03-19

2012թ. ապրիլի 6-ին, ժամը 1300-ին Գեղագիտության ազգային կենտրանի Փոքր թատրոնի դահլիճում (հասցե. Երևան, Աբովյան 13), մանկավարժներին մեթոդական աջակցության նպատակով, տեղի կունենա Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսված մեթոդական սեմինարը:

Սեմինարին կարող են մասնակցել գեղարվեստի դպրոցների, ստուդիաների, նկարչական խմբակների մանկավարժներ:
Մասնակցելու ցանկացողներին, խնդրում ենք, SEMINAR վերնագրով կարճ հաղորդագրություն…

Գարնանային արձակուրդ

2012-03-16

Համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի պլանի՝ մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը: Այն դպրոցները, որոնք ձմռային արձակուրդը երկարացրել էին գարնանայինի հաշվին, կշարունակեն ուսումնական գործընթացը: Արձակուրդը կավարտվի մարտի 25-ին: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտևի  երկու շաբաթ և կավարտվի ապրիլի 2-ին:

Աշխատանքային այց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

2012-03-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՃՇՊՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ…

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԳՐՔԻ ԿԱԶՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑՈՒՅԹ

2012-03-15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը տեղեկացնում է, որ 2012թ. երրորդ եռամսյակում լույս է տեսնելու «Կրթությունը բոլորի համար» համապարփակ դիտարկման զեկույցը: Այդ առնչությամբ նախատեսվում է լայն երկխոսության մեջ մտնել երիտասարդական կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բլոգերների, համալսարանական խմբերի հետ կրթությանը, հմտությունների ձևավորմանը, աշխատատեղերին առնչվող հարցերի շուրջ:
Ի թիվս այլ նախաձեռնությունների, իրականացվելու են…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։