Երևանը՝ գրքի մայրաքաղաք

2012-03-21

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թվականին համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու նվիրված միջոցառումների շրջանակում Պրոմեթեյ բանկը «Հայ գիրք» գրախանութների ցանցի հետ համատեղ նախաձեռնում է հատուկ ծրագիր, որի նպատակն է հասանելի դարձնել հայ գիրքը հասարակության տարբեր խմբերին՝ դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և պարզապես ընթերցասերներին՝ աջակցելով ընթերցանությանը խրախուսելու և գիրքը արժևորելու ազգանվեր գործին:
Ծրագրի շրջանակում Պրոմեթեյ Բանկը հնարավորություն կընձեռի հատուկ թողարկված համատեղ բանկային քարտերի միջոցով ստանալ 50000 դրամի չափով վարկային գիծ, որը կարող է սպառվել բացառապես գիրք և գրականություն ձեռք բերելու նպատակով՝ «Հայ գիրք» գրախանությների ցանցից:
Նախագծի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանին 010-56-20-36, 091-01-81-51 հեռախոսահամարով, կամ էլ.փոստով՝fin@prometevbank.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։