Ամփոփիչ ատեստավորման քննություններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

2012-03-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների փաստաթղթերի ընդունելություն: Քննություններին կարող են մասնակցել մինչև 2009-2010թթ. ոչ պետական նմուշի դիպլոմներ ստացած շրջանավարտները:
Փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/:

«Կրթությունը բոլորի համար» գրքի կազմի լավագույն նախագծի մրցույթ

2012-03-15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը տեղեկացնում է, որ 2012թ. երրորդ եռամսյակում լույս է տեսնելու «Կրթությունը բոլորի համար» համապարփակ դիտարկման զեկույցը: Այդ առնչությամբ նախատեսվում է լայն երկխոսության մեջ մտնել երիտասարդական կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բլոգերների, համալսարանական խմբերի հետ կրթությանը, հմտությունների ձևավորմանը, աշխատատեղերին առնչվող հարցերի շուրջ:  Ի թիվս այլ նախաձեռնությունների, իրականացվելու են հետևյալ…

Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը շարունակվում է

2012-03-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր այցելել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը,…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարունակական կրթության ինստիտուտը հրավիրում է

2012-03-15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարունակական կրթության ինստիտուտը հրավիրում է  Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններին և կենտրոններին`  անդամակցելու մեծահասակների կրթության փաստաթղթային և տեղեկատվական ցանցին (The Adult Learning Documentation and Information Network):Անդամակցության հայտերը ներկայացնել  մինչև   ս.թ.  մարտի 25-ը:
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելել ցանցի պաշտոնական կայք-էջ`  www.unesco.org/education/aladin:

Սերգո Երիցյանը նշանակվել է Լեզվի պետական տեսչության պետ

2012-03-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սերգո Երիցյանը նշանակվել  է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Լեզվի պետական տեսչության պետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։