Հայաստանը՝ Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի անդամ

2012-03-23

Սլովենիայի Մարիբոր քաղաքում  մարտի 15-18-ը տեղի ունեցած Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովում Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան, որի նախագահը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ: Վերջին շրջանում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ակտիվ աշխատանքի շնորհիվ վեհաժողովը, որին մասնակցել են 44 երկրներ,  միաձայն քվեարկության արդյունքում ՀՈՒՖ-ն ճանաչել է որպես լիիրավ անդամ:

Հուլիսի 13-23-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում կկայանա Եվրոպական ուսանողական անդրանիկ օլիմպիադան, որին կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։