«ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-03-28

ՆԱԽԱԳԻԾ 
Հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության  2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն  որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է
1.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված  անշարժ գույքը`  համաձայն հավելվածի, 3 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գեղագիտության  ազգային կենտրոն»  պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Գեղագիտության  ազգային կենտրոն»  պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել  անհատույց օգտագործման  պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պայմանագրից  բխող նոտարական վավերացումը և  գույքային  իրավունքների  պետական  գրանցումն  իրականացվելու են «Գեղագիտության  ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության  միջոցների հաշվին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։