Հուշ ցերեկույթ՝ նվիրված Ա. Նավասարդյանի ծննդյան 62-ամյակին
2012-03-27
Մարտի 28-ին, ժամը 1400-ին Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում /Դավթաշեն 4-րդ թաղամաս/ տեղի կունենա ազգային-քաղաքական գործիչ, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 62-ամյակին նվիրված միջոցառում: Ա. Նավասարդյանի անվան թանգարանի բացման արարողությանը և տոնական հուշ-ցերեկույթին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։