169 հավակնորդ ստացել է հավաստագիր

2012-03-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2012 թվականի փետրվարի 28-ից մարտի 23-ն անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
 
Հավաստագրման քննությանը մասնակցել է 217 հավակնորդ: Քննական շեմը չի հաղթահարել 39 հավակնորդ, որոնցից  թեստային առաջադրանքը բավարար չի կատարել 30-ը, իսկ բանավոր փուլում բացասական արդյունք է արձանագրել 9 մասնակից: 9 հավակնորդ բացակայել է քննությունից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։