ԵՊՀ ուսանողները հավատում են հայկական ֆուտբոլի ապագային
2012-03-27
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռոււբեն Հայրապետյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք վերաբերել են բացառապես հայկական ֆուտբոլին, մասնավորապես Հայաստանի հավաքականի վերջին շրջանի հաջողություններին, հավաքականի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելուն և ֆուտբոլի զարգացման հետ կապված ծրագրերին:
Ուսանողներն իրենց պատրաստակամությունն են արտահայտել, որպես երկրպագուներ սատարել ազգային հավաքականի հաղթանակներին ու հայկական ֆուտբոլի զարգացմանը: