Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հերթական նիստը

2012-09-29

Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը`մասնագիտությունների ցանկ, աշխատանքային խմբի ստեղծում`կրթական երրորդ աստիճանի հետ կապված խնդիրների ուսումնասիրության նպատակով, բուհերում գնումների գործընթացի կազմակերպման հետ կապված  և մի շարք այլ հարցեր:…

Հանձնարարական` դպրոցներում ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ

2012-09-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական  ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ:  Միաժամանակ, նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ…

Հայաստանում գործող ամբիոններն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական գնահատականին

2012-09-29

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը:
2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության  արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները:

Հայ աշակերտներն արժանացել են արծաթե մեդալների

2012-09-29

Վրաստանի կրթության և գիտության նախարարության և «Շոթա Ռուսթավելի»  ազգային գիտական հիմնադրամի կողմից կազմակերպվող դպրոցականների միջազգային «Լեոնարդո Դա Վինչի»  մրցույթին մասնակցել են նաև «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի  սաները: «Ինքս ինձ ուսուցիչ»  նախագծի հեղինակները՝  աշակերտներ Վահե Ղարիբյանը և Արարատ Միդոյանը մրցույթում զբաղեցրել են 2-րդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալներով: Բոլոր մասնակիցները պարգևատրվել…

Նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության նորանշանակ ղեկավարին

2012-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլլարդին: ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ  իրականացվում են ինչպես   մի շարք ավանդական, այնպես էլ նոր…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։