Առանցքում` երեխայի կրթական կարիքների և կրթության իրավունքի ապահովումը

2012-10-01

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի նախաձեռնությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել խորհրդի անդամների hետ: Հանդիպման առիթը Եվրոպային Խորհրդի` Հայաստանի հետ իրականացվող 2012-14 թթ. գործողությունների ազգային ծրագրի կրթության հատվածում հատուկ կրթության իրավունք ունեցող երեխաներին վերաբերող նոր ծրագրի քննարկումն էր: 

Հաստատվել են կրթական 17 չափորոշիչ

2012-10-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով հաստատվել են նախնական/ արհեստագործական/ և միջին մասնագիտական մի շարք մասնագիտույթյունների որակավորման կրթական չափորոշիչները: Պետական կրթական չափորոշիչները մեկ պարբերաշրջանի ընթացքում փորձարկման նպատակով ուսումնական հաստատություններում կներդնեն 2013թ. սեպտեմբերի 1-ից:

Մրցույթ՝ «ԻնչուՎ է ջուրն այդքան արժեքավոր»

2012-10-01

Համաշխարհային փոստային միությունը հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ` «ԻնչուՎ  է  ջուրն այդքան արժեքավոր» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 15 տարեկան դպրոցականները: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև  դեկտեմբերի 15-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչություն /Հասցեն՝ Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, 6-րդ հարկ/:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն…

Տնօրենների հավաստագրման քննություններ

2012-10-01

Հոկտեմբերի 2-ին, ժամը 930-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Խ.Դաշտենցի անվան Երևանի թիվ 114 ավագ դպրոց /Հանրապետության 73/՝ մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունների մեկնարկին:

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

2012-10-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2012/2013 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը:Այս ուստարում բուհերին և գիտական հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 239 տեղ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։