Մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությ
2012-09-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2012-09-19
Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
2012-09-19
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի <<Լավագույն դաստիարակ>> և <<Լավագույն ուսուցիչ>> մրցույթների հաղթողներին մեկական <<Շևրոլետ Ավեո>> մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 11,900.0 հազար…
Տարվա լավագույն ուսուցչի մրցույթ
2012-09-19
Սեպտեմբերի 20-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթին մասնակցելու են 34 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Ներառական կրթության նոր հեռանկար
2012-09-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցեղ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ: Ողջունելով հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին՝ նախարարն ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից…












