Տարվա լավագույնները

2012-09-20

«Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Այս տարի մրցույթներին մասնակցում էր 34 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի…

«Երգը` բարեկամության կամուրջ» ռուսական երգի հանրապետական փառատոն

2012-09-20

«Ռուսաստանի հայերի միություն»համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն»հասարակական կազմակերպությունը, «Ռուսական աշխարհ»հիմնադրամը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2012թ. սեպտեմբեր-դետեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում սովորողների մասնակցությամբ իրականացնում է ռուսական երգի «Երգը` բարեկամության կամուրջ» հանրապետական փառատոն: Մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ /DAAD/

2012-09-20

Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD/ԴԱԱԴ) 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նախատեսված են բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների, բուհավարտների, ասպիրանտների, դասախոսների, երիտասարդ մասնագետների և գիտնականների համար: Նախկին ԴԱԱԴ շրջանավարտները կարող են դիմել ԴԱԱԴ շրջանավարտների համար նախատեսված ծրագրին:
Կից ներկայացնում ենք կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ մանրամասն

Դեսպանը ներկայացրել է նոր ռեկտորին

2012-09-20

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին  ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային  խորհրդական Ժան Միշել Կասբարյանին: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ ռեկտորին՝ ՀՀ ԿԳ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է…

Հայաստանի կրթական համակարգի գլոբալ մրցունակության ցուցանիշները

2012-09-19

«Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոս նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել ՀՀ վարչապետի հանձնարարականով 2010 թվականից գործող «Հակակոռուպցիոն ծրագրի» կրթության ոլորտին վերաբերող միջանկյալ հաշվետվությունը, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։