«ԱՐՄԱՆ ՎԱՀՐԱՄԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-09-25

ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002  թվականի օգոստոսի 29-ի  N 1394-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ     է.
1. Արման Վահրամի Գալստյանին (ծնվ.` 1989թ. օգոստոսի 20-ին, ՀՀ Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի, Զորավար Անդրանիկի 18: 2012 թվականին, ավարտելով Բելոռուսիայի պետական տնտեսագիտական…

Հայոց ցեղասպանության թեման` եվրոպական դպրոցական ծրագրերում

2012-09-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Վիթենբերգի քաղաքապետ Էկհարդ Նաումանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասն…

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ/ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

2012-09-24

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակների ծրագիրը ուսանողների, գիտությունների թեկնածուների, համալսարանական դասախոսների և գիտաշխատողների փոխանակմանը օժանդակելու համար հայտարարում է ընդունելություն:
2012/2013թթ. ուսումնական տարվա հայտերն ընդունվելու են առցանց էլեկտրոնային ուղիղ կապով մինչև 2012թ. հոկտեմբերի 31-ը, իսկ 2013/2014 թթ. ուսումնական տարվա հայտերն ընդունվելու  են մինչև 2013թ. ապրիլի 30-ը:
 Լրացուցիչ տեղեկություններ կարելի…

«Դպրոց-կենտրոնների միությունը» ազդարարել է գործունեության մեկնարկը

2012-09-24

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմամբ ազդարարվել է  «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար նախարարությունը, որպես կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմին մասնագիտական հանրույթի աջակցության անհրաժեշտություն…

Կլոր սեղան - քննարկում

2012-09-21

Սեպտեմբերի 22-ին ժամը 1200- ին, «Կոնգրես» հյուրանոցում / հասցե` Իտալիայի փողոց 1/ տեղի կունենա «Դպրոց կենտրոնների միության» մեկնարկն ազդարարող հաշվետու կլոր սեղան-քննարկումը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։