Ուսուցչի օր

2012-10-04

Ամեն տարի, «Ուսուցչի օրվա» նախաշեմին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անց է կացվում  «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը:  Մրցույթներն անցկացնում են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: Այս տարի մրցույթներին մասնակցել է 34 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից…

Ա. Աշոտյան. «Ամեն օր պետք է լինի Ուսուցչի օր»

2012-10-04

Ամեն տարի, Ուսուցչի օրվա նախաշեմին, հանրապետության լավագույն մանկավարժներին շնորհվում են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» և պատվոգիր. այս տարին ևս բացառություն չէր: Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  նախարար Արմեն Աշոտյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և պարգևներ է հանձնել մի խումբ ուսուցիչների:«Ի դեմս ձեզ` թույլ տվեք մեր երախտագիտության խոսքն ուղղել…

Միջազգային համաժողով

2012-10-04

Հոկտեմբերի 5-ին, ժամը 930-ին Երևանի պետական համալսարանի «Չարենց» դահլիճում /Ա.Մանուկյան 1/ կբացվի «Կովկաս-կասպյան տարածաշրջանի էթնիկ ժողովուրդները» թեմայով միջազգային համաժողովը, որին բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ուսուցչի օր

2012-10-04

Հոկտեմբերի 5-ին, ժամը 1800-ին Ա.Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական այրեր, մանկավարժներ: Հանդիսության ընթացքում կպարգևատրվեն  <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները:

ԿԳ նախարարը կհանձնի պարգևներ Ուսուցչի օրվա կապակցությամբ

2012-10-03

Հոկտեմբերի 4-ին, ժամը 1230-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների  և կրթության ոլորտի աշխատողների կհանձնի պարգևներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։