Նոր նախակրթարաններ Կոտայքի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում

2012-10-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կոտայքի մարզի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում մասնակցել է նախակրթարանների պաշտոնական բացմանը: Երկու համայնքում էլ նախակրթարանները ձևավորվել են դպրոցների տարածքում՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով: Երկու համայնքում էլ նախարարը շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների…

Սեմինար՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալների համար

2012-10-08

Հոկտեմբերի 19-ին, ժամը 1400-ին, Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ  դպրոցում, /Հասցեն՝ Տիգրան Մեծի 64/ տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների ուսումնական աշխատանքների  գծով տնօրենի տեղակալների սեմինար` նվիրված  դպրոցներում ուսումնական աշխատանքների  կազմակերպմանը: Սեմինարին մասնակցելու համար դպրոց-կենտրոնները «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության էլեկտրոնային հասցեին՝…

Ցուցահանդես

2012-10-05

Հոկտեմբերի 6-ին,  ժամը 1400-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարնում (հասցե. ք.Երևան, Աբովյան 13) տեղի կունենա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 3-ը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

2012-10-04

ՍիրելիÕ› ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք  առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր  կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական  աջակիցը, իրականացնողն ու հաջողության…

Կբացվեն դպրոցահեն նախակրթարաններ

2012-10-04

Հոկտեմբերի 8-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի և Գեղաշեն գյուղեր, որտեղ պաշտոնապես կբացվեն դպրոցահեն նախակրթարաններ:
ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ Կոտայքի մարզ մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` հոկտեմբերի 8-ին,  ժամը 945-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։