Վրաստանի կրթության և գիտության նախարարության և «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի կողմից կազմակերպվող դպրոցականների միջազգային «Լեոնարդո Դա Վինչի» մրցույթին մասնակցել են նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները: «Ինքս ինձ ուսուցիչ» նախագծի հեղինակները՝ աշակերտներ Վահե Ղարիբյանը և Արարատ Միդոյանը մրցույթում զբաղեցրել են 2-րդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալներով: Բոլոր մասնակիցները պարգևատրվել են համակարգիչներով:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։