Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հերթական նիստը
2012-09-29
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի երկրորդ կիսամյակից նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը: Ըստ նախարարի` ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը և համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների և ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչությամբ Արմեն Աշոտյանը ներկաներին հիշեցրել է, որ նախարարությունը բուհերին տրամադրել է ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը և ժամանակացույցը, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային ծանոթանալ նախատեսվող ուսումնասիրությունների ողջ համակազմին: Հանդիպման օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված ծրագրի կրթական բաղադրիչին, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս-Մունդուս ծրագրերի մասնակցության ընդլայնման, ԵՄ-ERASMUS for ALL, Եվրոպական մի շարք երկրներում շարժունության, երկկողմանի հարաբերությունների միջոցով միջբուհական համագործակցության, կրթական քաղաքականության մշակման և ներդրման համատեքստում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հակաակոռուպցիոն ծրագրերի բուհական հաշվետվություններին և երիտասարդական խորհրդարանին վերաբերող այլ խնդիրներ:












