Հայաստանում գործող ամբիոններն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական գնահատականին

2012-09-29

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը:
2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության  արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները: Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը և  ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող և ենթակա են փակման:
Արդյունավետ է գնահատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 569 ամբիոնների և ՀՀՑ ծրագրի 52 մասնակիցների  գործունեությունը, որոնց թվում են նաև  Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 ամբիոնները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։