Նախարարները բաց դասեր կվարեն տարբեր դպրոցներում

2018-08-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի  Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց:  Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին: Ա. Հարությունյանը կմասնակցի նաև  մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին: 
 ԿԳ նախարարի առաջարկով Կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և 3-ին տարբեր դպրոցներում հանդես կգան բաց դասերով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։