Արայիկ Հարությունյանն ընդունել է «Շիրակացու ճեմարանի» տնօրենին
2018-09-17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Հանրակրթության որակի բարձրացմանը միտված բարեփոխումների շրջանակում, ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա լավագույն փորձի ուսումնասիրումն ու տարածումը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է ճեմարանի կրթական ծրագրի առանձնահատկությունները, անցած ուղին և…
Առաջընթաց և հայտնագործություններ ունենալու համար պետք է խիզախություն դրսևորել. Արայիկ Հարությունյան
2018-09-17
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության ներկայացուցիչներ։ …
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2018-09-14
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը: Նիստին, որի օրակարգում ինստիտուտի տնօրենի ընտրության հարցն էր, մասնակցել է խորհրդի 15 անդամից 13-ը: Թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` Հարություն Մարությանը, Հայկ Դեմոյանը, Արմեն Ասրյանը և Ստեփան Ստեփանյանցը: Շուրջ…
Սեպտեմբերի 17-ը` երկուշաբթի օրն աշխատանքային է
2018-09-14
Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված բազմաթիվ հարցումների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է, և որևէ փոփոխություն չի կատարվել: Ուստի, ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով:
Նկարչական մրցույթ-փառատոն «Հայոց աշխարհի մայրաքաղաքները»
2018-09-13
Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական ութերորդ մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները: Մրցույթն այս տարի նվիրվում է Երևանի հիմնադրման 2800 ամյակին և Հայաստանի պատմական մայրաքաղաքներին:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար դիմել էին Հայաստանի, Արցախի և սփյուռքի 19 երկրների 76 հաստատությունների սաներ՝ ներկայացնելով 724 աշխատանք: Հայտերն ընդունվել են մինչև 2018 թվականի հունիսի 15-ը:
…