Երեխայակենտրոն և ներառական հասարակություն կառուցելու ճանապարհին
2018-09-05
Երևանում ընթանում է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)` Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
«Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար:
Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ով անդրադարձել է ներառական կրթության կարևորության խնդրին՝ երեխայակենտրոն և ներառական հասարակություն կառուցելու տեսանկյունից: