Աշնանային արձակուրդի ժամանակացույց
2018-10-01
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:
Հայաստանի և Ղազախստանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման ակնկալիքով
2018-09-28
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանապետության Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոս Եռլան Սիդիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել…
Երաժշտամանկավարժական քոլեջն ունի վերանորոգված մարզադահլիճ
2018-09-28
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում այսօր տոն էր. ուսանողները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղ, կտրեցին վերջերս վերանորոգված մարզադահլիճի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: «Այս քոլեջում եղել եմ մայիսին, որի ընթացքում ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում մարզադահլիճը: Ուրախ եմ, որ իմ…
Համընդհանուր ներառական կրթության խնդիրները՝ հանդիպման առանցքում
2018-09-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանայան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի…
Նոր լաբորատորիա` Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում
2018-09-27
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիա, որը հնարավորություն կընձեռի ուսանողներին՝ համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ: Լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը 2016 թվականից իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝…