Կբարելավվեն երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները

2018-11-24

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է՝ բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագծի մեկնարկն ազդարարվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: «21-րդ դարի աշխատաշուկայում առանց լրացուցիչ հմտությունների, մասնավորապես, լավ կամ գերազանց օտար լեզուների…

Քոլեջ-գործատու հերթական հաջող համագործակցությունը

2018-11-23

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը հուշագիր է կնքել ՀՀ Լոռու մարզի՝ կաթնամթերի արտադրությամբ զբաղվող խոշոր գործատուների հետ, որոնց արտադրամասերում ուսանողները կրթությանը զուգահեռ պրակտիկ գիտելիքներ ձեռք կբերեն և ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն այնտեղ: Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել և կողմերին շնորհավորել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: «Լոռու մարզում նման…

ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է

2018-11-23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության…

ԿԳՆ պատվոգիր` Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուին

2018-11-23

Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել  մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման  կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և…

Անհրաժեշտ է, որ բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց. Արայիկ Հարությունյան

2018-11-22

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ»  թիվ 106 հիմնական դպրոց, որտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքում նկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։