Նախարարի տեղակալն ընդունել է բողոքող հավակնորդներին
2018-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում է կայացել հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի քննությունների սահմանված շեմը չհաղթահարած այն հավակնորդների հետ, ովքեր համաձայն չեն քննության արդյունքների հետ: Հանդիպմանը հրավիրված 14 հավակնորդներից ներկայացել է 4-ը: Հանդիպումն անցել է կառուցողական…
Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը
2018-11-15
«Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, գործատուներ, մրցույթին մասնակից քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչներ: Ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը նախնական արհեստագործական և միջին մասնագիտական…
Դպրոցների կառավարման նոր համակարգը` նախարարին կից հասարակական խորհրդի օրակարգում
2018-11-15
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգ. կառավարման խորհուրդների ձևավորման, գործառույթների սահմանման և տնօրենների ընտրության կարգերի վերանայված մոտեցումների ներկայացում: Փոխնախարարը նշել է, որ հանրակրթական ուսումնական…
Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան
2018-11-15
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:
Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող…
Կրթության արդիականացումը՝ որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն
2018-11-15
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով սեմինարի մասնակիցներին: Կարևորելով ԱՏՀ-ն՝ որպես հանրակրթության մեջ կիրառվող գործիք, Արայիկ Հարությունյանը նշել է, որ կթության արդիականացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է, որի նպատակն է նորարարական մոտեցումները և գործիքները ներմուծել կրթական համակարգ: Ողջունելով «KARDÉS» կազմակերպության, ՀԲԸՄ…