Մրցութային գործընթաց` ակադեմիական տարկետում ստանալու նպատակով
2018-11-30
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները գնահատելու համար այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել դիմորդների մրցութային գործընթաց: ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ: ԿԳՆ…
Ի գիտություն
2018-11-30
Սիրելի' քաղաքացիներ,
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարություն-հասարակություն հետադարձ կապի արդյունավետության բարձրացման, ուսումնական հաստատություններում ծագած հրատապ խնդիրների արագ արձագանքման, դրանց կանխարգելման և լուծման նպատակով նախարարությունում գործում է «Թեժ գիծ» հեռախոսակապ՝ /010/ 52-73-43:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիներն իրենց հուզող հարցերը կարող են ուղարկել…
Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի հաղթողները
2018-11-29
«Հմտություններ բիզնեսի համար և բիզնես՝ հմտությունների համար» խորագրով մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային համաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, տեղեկացրել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթը 2019 թվականին տեղի…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-11-28
Նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»
ՀՀ կառավարության…
Մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովը
2018-11-28
Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում»…