ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-12-13

Դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին գումար հատկացնելու մասին»,

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Ա. Հարությունյան

2018-12-12

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել՝ այն ընդլայնելու համար:…

Տարկետման հանձնաժողովն ամփոփել է արդյունքները

2018-12-10

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակով՝ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումները գնահատելու համար,  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել դիմորդների  հայտերի քննարկում: ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն ամփոփել է արդյունքները և ներկայացրել համապատասխան եզրակացություն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի   թիվ 451-Ն  որոշումը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-12-05

Դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Տարակարգերի շնորհման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է

2018-12-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կկասեցվի 2018 թվականի դեկտեմբերի 10-ից և կվերսկսվի 2019 թվականի հունվարի 21-ից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։