ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

2018-12-28

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և գիտաշխատողներ, կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին նշանակալի էր ինչպես ողջ երկրի, այնպես էլ կրթության և գիտության համակարգի համար: Արժեքների հեղափոխությունը բացառիկ հնարավորություններ է ստեղծել՝ ժառանգածը գնահատելու, երկիրը նորովի կառուցելու, հասարակական և…

Ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը. ԿԳՆ

2018-12-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը,  արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։
Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություներով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում:
Բովանդակություն. «Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած…

Համագործակցության հուշագիր` կրթություն-աշխատաշուկա մերձեցման շրջանակում

2018-12-26

Կարևորելով Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը մասնագետներ կպատրաստեն  նախնական մասնագիտական /արհեստագործական/ ծրագրերով՝ գյուղատնտեսական ոլորտի և աշխատաշուկայի  պահանջներին համապատասխան:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով…

«Wolfram Research» լաբորատորիա` Հայ-Ռուսական համալսարանում

2018-12-25

Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Wolfram Research» լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:Լաբորատորիան ծառայելու է որպես կրթական (wolfram ծրագրավորման լեզվի դասընթացներ, վերապատրաստումներ) և գիտական (գիտական հետազոտությունների համար թվային հաշվարկներ, համակարգչային սիմուլյացիա և մոդելավորում) հարթակ:Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ…

Մրցանակներ՝ «Իթվինինգ» ծրագրի լավագույն մասնակիցներին

2018-12-24

«Քվանտ» վարժարանում տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են 2018 թվականի ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու 2019-2020 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ 

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Որակի ազգային մրցանակաբաշխության արարողությունը: Հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2018 թվականի ընթացքում  «Իթվինինգ» ծրագրին  լավագույն մասնակցություն ցուցաբերած աշակերտներին, ուսուցիչներին…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։