Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին

2017-02-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:
2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-01-31

Փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Մրցույթ՝ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

2017-01-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Քննությունները տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում:

Ռուսաստանի…

Հրապարակվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը

2017-01-30

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի  հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող…

Կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

2017-01-27

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալները, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Նախագահի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։