Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ

2017-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել`  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` 
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, 
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, 
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
«Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու    հիմնադրամ», 
«Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամ 
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։