Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը

2017-01-20

2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից: Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների: Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի…

Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

2017-01-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար,…

Հանրապետության Նախագահին ՀՀ ԿԳ նախարարը զեկուցել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին

2017-01-18

Հանրապետության Նախագահին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին: Այս հարցերի քննարկման անհրաժեշտությանը Նախագահն անդրադարձել էր անցյալ…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-01-18

Հունվարի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին»
ՀՀ կառավարության…

Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեծ համալսարան. Լ. Մկրտչյան

2017-01-18

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  «Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից:…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։