ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-04-12
Ապրիլի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին»,
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին»
ՀՀ…
ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է
2017-04-11
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին…
Բարեփոխումների շարունակականության ապահովումը` առաջնահերթ պայման
2017-04-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ԵՄ աջակցության հնարավոր ուղղություններն ու հիմնական գերակայությունները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը կրթության բարեփոխումների գործընթացին ցուցաբերված աջակցության համար՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այս փուլում առաջնայինի…
Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար
2017-04-07
Ապրիլի 7-ի առիթով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է ԿԳՆ բարձարագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով: Պարգևը հանձնել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևի համար՝…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքն Ապրիլի 7-ի կապակցությամբ
2017-04-07
Կրթության և գիտության ոլորտի սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
Մարդկության համար մայր հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Այն իր մեջ բարության, սիրո, անսահման զորության ու խոհեմության խորհուրդ ունի: Մայրական սրտի ջերմությունը, քնքշանքն ու օրհնությունը յուրաքանչյուրիս կյանքի մշտական ուղեկիցն է: